Տասներեք (ֆիլմ, 2010)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տասներեք (այլ կիրառումներ)
Տասներեք անգլ.՝ 13 | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | հոգեբանական թրիլեր ֆիլմ և դրամա |
Հիմք | 13 Tzameti? |
Թվական | 2010 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Géla Babluani? |
Պրոդյուսեր | Rick Schwartz? |
Սցենարի հեղինակ | Géla Babluani? |
Դերակատարներ | Սեմ Ռեյլի, Ռեյ Ուինսթոն, 50 Սենտ, Միքի Ռուրկ, Ջեյսոն Սթեթհեմ, Մայքլ Շենոն, Բեն Գազզարա, Էմանուել Շրիքի, Դավիդ Զայես, Ալեքսանդր Սկարսգորդ, Դեյզի Թահեն, Forrest Griffin?, Anthony Chisholm?, Chuck Zito?, Դոն Ֆրայ, Գեբի Հոֆման, Ջոն Բեդֆորդ Լլոյդ[1], Ջոն Ֆիորե[1], Ռոնալդ Գաթման[1], Stephen Gevedon?[1], Էշլի Աթքինսոն[1] և Ուեյն Դյուվալ[1] |
Մոնտաժ | Géla Babluani? |
Նկարահանման վայր | Նյու Յորք |
Կինոընկերություն | Paramount Vantage |
Տևողություն | 87 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Տասներեք (անգլ.՝ thirteen), ամերիկյան ֆիլմ՝ ռեժիսոր ու սցենարիստ Գելա Բաբլուանիի կողմից։ Նկարահանվել է ֆրանսիական օրիգինալ ֆիլմի պրեմիերայից 5 տարի անց։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր հերոսը՝ Վինսենթը (Սէմ Ռայլի), աշխատելով էլեկտրիկ և նորոգման աշխատանքներ կատարելով մի պատվիրատուի տանը, հանկարծ լսում է խոսակցություն կապված գումար աշխատելու արագ մեթոդի հետ։ Պահանջվում էր միայն ճիշտ հետևել հրահանգներին, որոնք պետք է գան փոստով՝ գծավոր ծրարի մեջ, այդ տան տիրոջ համար։
Վինսենթի ֆինանսական դրությունը շատ վատ էր։ Նրա հայրը ծանր վիճակում հիվանդանոցում էր։ Բուժումը նրանից խլել էր համարյա ամեն ինչ, անգամ տունը, և հիմա ժամանակն էր հրաժեշտ տալու ուսմանը և իր խղճուկ բնակավայրին։
Պատվիրատուի տան աշխատանքների վերջին օրը, ամեն ինչ այնպես է դասավորվում, որ նամակը ստացողը (թմրամոլը) Վինսի աչքերի դիմաց մահանում է թմրանյութերի դոզայից։ Վինսը հնարավորություն է ստանում վերցնել այդ նամակը՝ ձևացնելով իբրև ստացողն է, և հետևել գործողություններին։
Վինսը գալիս է ուրիշ քաղաք, որտեղ ակամա մասնակցում է «Ռուսական ռուլետկա» խաղի։ 17 խաղացող ազդանշանից հետո պետք է սեղմեին ատրճանակի ձգանը, տեղադրված մեկ այլ մասնակցի ետևում։
Վինսի խոստովանությունը այն բանի մասին, որ նա չէ տվյալ խաղացողը, այլևս նրան չի փրկում։ Նա պետք է խաղար այդ մահվան ռուլետկան։ Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է ինչ-որ հանցավոր խումբ, որոնք արդեն նրա վրա բազմաթիվ դոլլարներ են ներդրել, և Վինսը կանգնում է երկընտրանքի առջև՝ կամ մահանալ, կամ էլ անցնել մահվան ալիքի միջով։ Նա դառնում է 13-րդ համարի խաղացողը։
Առաջին փուլին թնդանոթը լիցքավորվում է մեկ փամփուշտով։ Հետո երկու փամփուշտով և ավելի ուշ երեքով։ 3-րդ փուլի ավարտից հետո՝ խաղում մնացած մրցակիցների ներկայացուցիչներն վերցնում են գնդեր։ 2 գունդ՝ սև, իսկ մյուսներն սպիտակ։
Սպիտակ գնդեր քաշող մասնակիցները, ստանալով որոշակի մրցանակ, կարող էին լքել մրցումը։ Երկու սև քաշողները պետք է մրցեին եզրափակիչ մարտում։ Վերջ ի վերջո պետք է ապրեր միայն մի մասնակից, ով էլ կստանար կարևոր մրցանակը։
Ճակատագրական գնդերն բաժին ընկան Վինսին ու Ռոնալդին(Ռէյ Ուինստոն), այդ դաժան մարդուն, ով արդեն 3 անգամ մասնակցել էր խաղին։
Մարտը հաղթում է Վինսը։ Ջասպերը(Ջեյսոն Ստէտխէմ)՝ Ռոնալդի եղբայրը, կորցնելով մեծ գումարներ և իր եղբորը, գնում է՝ ատելությամբ լցվելով Վինսի հանդեպ։
Վինսը, ստանալով գումարը, ուղարկում է այն իր ընտանիքին՝ թողնելով իրեն գումարից որոշակի մաս։ Նա նստում է գնացք՝ տուն գնալու համար(Օգայո)։
Ջասպերը հանկարծակի տեսնում է Վինսին կայարանում և նստում է հենց Վինսի գնացքը։ Գտնվելով միևնույն վագոնում՝ Ջասպերը սպանում է Վինսին և վերցնում պայուսակը՝ մտածելով, որ գումարն այնտեղ է։
Բայց վիրավորված Վինսենթը վագոնում վերցնում է չեկերն ու գումարն և կուլ տալիս դրանք։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սէմ Ռայլի-Վինս
- Ջեյսոն Ստէտխէմ- Ջասպեր
- Ռէյ Ուինստոն- Ռոնալդ Լինն
- Միկկի Ռուրկ- Ջեֆֆերսոն
- 50 Cent- Ջիմմի
- Դէվիդ Զեյես- դետեկտիվ
- Մայքլ Շէննոն- հաղորդավար
- Բեն Գազզարա-Շլոնդորֆֆ
- Ալեքսանդր Սկարսգորդ-Ջեկ
- Էմմանուէլ Շրիկի- Էյլին
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանումները սկսվել են 2008 թվականի նոյեմբերի 17-ին Նյու Յորքում։ Թրեյլերը դուրս է եկել օգոստոսին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|